ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հորդանանի արքայազնը առաջադրել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Հորդանանի արքայազնը առաջադրել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
07.01.2015 | 14:43

Հորդանանի արքայազն Ալի իբն Ալ-Հուսեյնը հայտարարել է, որ մտադիր է քվեարկվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ հայտնել է Reuters-ը: «Ես որոշել եմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը, որովհետև կարծում եմ՝ ժամանակն է հասարակության ուշադրությունը շեղել վերջին սկանդալներից ու վերադառնալ սպորտին»՝ ասել է արքայազնը, որ ՖԻՖԱ-ի փոխնախագահն է: Նա մանրամասնել է. «Այդ ոչ հեշտ որոշումն ընդունել եմ ՖԻՖԱ-ի իմ գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներից հետո»:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2015-ի մայիսին: Պաշտոնին հավակնում են գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը: 2014-ի դեկտեմբերին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվեց պաշտպանել Յոզեֆ Բլատերի թեկնածությունը, որ 1998-ից ՖԻՖԱ-ի նախագահն է: Բլատերի հրաժարականն են պահանջել նաև Ցյուրիխի համալսարանի ուսանողները. 100 ուսանող փորձեց խանգարել Բլատերի` «Ֆուտբոլը իբրև կյանքի դպրոց» դասախոսությունը: ՈՒսանողները կարծում են, որ իբրև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խրվել է կոռուպցիայի մեջ: Ֆեդերացիային բազմիցս քննադատել են կոռուպցիոն գործարքների համար, մասնավորապես 2018-ի ու 2022-ի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հարցում:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ